Friday, March 9, 2012

სასწავლო პროექტი


ՆԱԽԱԳԻԾ
1.Նախագծի    անվանումը  -   Մաթեմատիկան   գիտությունների    թագուհի           
2. Նախագծի   հիմնական    թեման -  Մաթեմատիկան   երեկ,  այսօր,  վաղը
3. Նախագծի     էֆեկտիվությունը   -   Աշակերտները   պատկերացում     կունենան     մաթեմատիկայի  զարգացման,  դերի   և  նշանակության   մասին,  կգիտակգեն    նրա        անհրաժեշտությունը     տարբեր  բնագավառներում
4. Նախագծի   նպատակը   -   Աշակերտներին      ավելի  խորը   գիտելիքներ  հաղորդել    մաթեմատիկայի   բնագավառում,  որպեսզի  նախագծի  ներկայացման    համար  կարողանան   օգտվել   լրացուցիչ   գրականությունից
5.Մասնակիցների   հասակը  -   13-14  տարեկան
6. Նախագծի   տևողությունը -  2   դասաժամ
7.Սպասվող   արդյունքը  -  Աշակերտները   կհասկանան՝
ա) մաթեմատիկան   որպես  հնագույն   և   ժամանակակից   գիտություն:Կծանոթանան  հին  մաթեմատիկոսներ  Էվկլիդեսի,  Պյութագորասի,  Էյլերի  կյանքին   և  գործունեությանը
բ) մաթեմատիկան  որպես  առաջնային  առարկա  և   որպես  կապ   բոլոր
առարկաների    միջև՝   մաթեմատիկան   և  ֆիզիկան,  մաթեմատիկան  և   քիմիան,   մաթեմատիկան   և  արվեստը
գ) մաթեմատիկայի   կիրառումը   յուրաքանչյուր   բնագավառում՝    տնտեսագիտության,  շինարարության,  ճարտարապետության  մեջ
8. Նախագծի  ռեսուրսները -  Համակարգիչ,  ինտերնետ,  հանրագիտարան,  թուղթ,  գրիչ
9. Նախագծի  ընթացքը  -  Աշակերտները  համակարգչային   շնորհանդեսով      կներկայացնեն՝
ա) մաթեմատիկայի   զարգացումը
բ) հետաքրքիր  տեղեկություններ   հայտնի   մաթեմատիկոսների    կյանքից
գ) մաթեմատիկայի   կարևորությունը   յուրաքանչյուր    բնագավառում
դ) մաթեմատիկան   որպես   հստակ    գիտություն
ե) մաթեմատիկայի   սերտ  կապը   բոլոր   բնագիտական   առարկաների՝   ֆիզիկայի,  քիմիայի,  կենսաբանության   հետ
10.Առարկաների   առարկայական   կապը  -  Բնագիտական   առարկաներ
11. Նախագծի   հեղինակ  -  Գ. Սողոյան
12.Հեղինակի  էլ. փոստը  -  goharsoghoyan5@gmail.com